24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Խալիկյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

Շուկայի վերահսկողության պետական տեսչության պետ Լևոն Խալիկյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Այս մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում։

«Հարգելի’ ընկերներ և գործընկերներ, հայտնում եմ, որ աշխատանքից ազատվելու դիմում եմ ներկայացրել: Համատեղ նվիրական և կառուցողական աշխատանքի համար ուզում եմ շնորհակալություն հայտնել Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի աշխատակազմին, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին, ՀՀ կառավարության գործընկերներին և բոլոր այն մարդկանց, ում հետ այս յոթ տարիների ընթացքում աշխատել եմ»,- գրել է նա:

Միաժամանակ Խալիկյանը հատուկ շնորհակալություն է հայտնել նաև ԶԼՄ ներկայացուցիչներին:

Լևոն Խալիկյանը շուկայի վերահսկողության տեսչական մարմինը ղեկավարում է 2016թ.հունվարի 27-ից։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ