02 Փետրվարի, Երկուշաբթի, 2026
KFC

Հրազդանի քաղաքապետը պաշտոնապես հրաժարական տվեց

Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանը պաշտոնապես հրաժարական տվեց: Իր լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու համար Արամ Դանիելյանը հուլիսի 2-ին հրավիրել էր ավագանու արտահերթ նիստ, որտեղ ավագանու անդամները միաձայն կողմ քվեարկեցին քաղաքապետի հրաժարականին: Այս մասին հայտնել է Հրազդանի քաղաքապետարանի աշխատակազմի մամուլի քարտուղար Ալվինա Զաքարյանը: «Ավագանու նիստին ներկա էր ավագանու 15 անդամներից 11-ը, ովքեր և միաձայն կողմ քվեարկեցին Արամ Դանիելյանի հրաժարականին: Դա եղել է քաղաքապետի խնդրանքը»,-պարզաբանեց նա:

Հիշեցնենք, որ Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել հունիսի 25-ին:: Նա Հրազդանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնում է 2002 թվականից:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ