25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ներկայումս իրավիճակը փոխված է, և շանտաժի չենք ենթարկվի. քաղաքագետ

Հեղափոխությունից հետո Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը փոխվել է, և մեր ստրատեգիան Ադրբեջանի հետ հարաբերության մեջ կանխարգելիչ է, ինչը դրական է: Այս մասին այսօր ասուլիսին ասաց քաղաքագետ Լևոն Շիրինյանը: 

Ըստ նրա՝ ակնհայտ է, որ թավշյա հեղափոխությունը Հայաստանի շահերից է բխել, և Ռուսաստանի համար սա մահացու է, քանի որ բոլորը հարգում են Հայաստանին, ինչն առաջացնում է ռազմավարական դաշնակցի նախանձը: 

«Ռուսը պետք է իմանա, որ մենք մեր հայրենիքը կպաշտպանենք, և ես կարծում եմ, որ Ռուսաստանը դասեր կքաղի և մեզ հետ գործընկերային հարաբերությունների կգա: Ներկայումս իրավիճակը փոխված է, և շանտաժի չենք ենթարկվի»,-ասաց նա և կոչ արեց չվախենալ կուտակումներից: 

«Ներկայումս մեր ժողովրդի տրամադրությունը բոլորովին ուրիշ է, սպայական դաշտի տրամադրությունը բոլորովին ուրիշ է, և սա ինձ հույս է տալիս՝ ասելու, որ ավելի բարվոք վիճակում ենք և դադարում ենք նահանջելուց: Պետք է շարժվել առաջ, մենք ունենք համակիրներ աշխարհում, իսկ ով համակիր չէ, դա իրենց գործն է»,-ասաց նա: 

Լևոն Շիրինյանը նշեց, որ եթե Արցախյան հերոսամարտի ժամանակ հաղթել ենք, երբ մերոնք կոշիկ չունեին, սնունդը տանից տանում էինք սահմանամերձ, ապա հիմա առավել ևս կհաղթենք և կհասնենք մինչև Քուր Արաքս: Ի դեպ, նա ընդգծեց նաև, որ սեպտեմբերին նոր Ազգային ժողով պետք է ունենանք, և անթույլատրելի է ձգձգման պրոցեսը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ