”Պարո՜ն վարչապետ, չեք կարողանում այդ քայլերն անել”
”Ժառանգություն” կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն այսօր 2013-2014թթ. Հայաստանի ազգային մրցունակության զեկույցի ներկայացումից հետո դիմելով վարչապետ Տիգրան Սարգսյանին ասաց, որ մեր երկիրը ոչ թե ծերացող երկիր է, այլ արտագաթող:
”Ծերացողը միայն արտագաղթի հետևանքն է”,-ասաց նա ու շարունակեց. ”Այս զեկույցը արմատական փոփոխություների պահանջ է դնում, սակայն վարչապետը դեռ 2008թ-ից է խոստանում նման փոփոխություն, սակայն տեսնում ենք, որ չկա։ Հիմա վարչապետը 2008թ-ի ամանորյա ուղերձի ժամանակ այս մասին խոսում էր, լավ հիշում եմ պարոն վարչապետ, բայց մինչև հիմա չենք կարողանում այդ քայլերն անել ու չենք էլ կարող”:
Նշենք, որ զեկույցում խոսվում է նաև այն մասին, որ բուհ-երի շրջանավարտներից շատերը չեն ցանկանում աշխատել: Ըստ Մարտիրոսյանի` կրթական խնդրից են խոսում այն դեպքում, երբ կրթական համակարգը բավական կուսակցականացված է: ”Ինչպես կարող ենք որակյալ կրթություն ունենալ, եթե ուսուցիչը կատարում է մի շարք այնպիսի ֆունկցիաներ, որոնք չպետք է անի”: