25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Հիմնադիր խորհրդարանն ու Սասնա ծռերն այսօրվանից պատրաստվում են ընտրություններին. Ժիրայր Սեֆիլյան

 «Հիմնադիր խորհրդարանը եւ Սասնա ծռերը այսօրվանից պատրաստվում են խորհրդարանական ազատ արդար ընտրություններին, ձեւաչափը կորոշենք: Ավելի գործնական քայլեր կձեռնարկենք, երբ բոլոր տղաները կլինեն ազատության մեջ, քննարկումները երկար շարքի կարիք ունեն: Ձեւաչափը, թե ինչպիսին է լինելու մեր մասնակցությունը, քննարկվելու է եւ որոշվելու»,-այսօր հայտարարել է Հիմնադիր խորհրդարանի առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը:

Նրա խոսքով, իրենք առաջիկա օրերին ԸՕ հետ կապված փոփոխությունների առաջարկներ կներկայացնեն կառավարությանը,  ունենք ներկայացուցիչ, որը կմասնակցի ԸՕ շուրջ  սպասվող քննարկումներին: Սեֆիլյանն առաջնահերթ է համարել անազատության մեջ գտնվող Սասնա ծռերի անդամների ազատ արձակման խնդիրը: «Այսօր մեր անելիքի նախապատվությունը օր առաջ տղաներին ազատության մեջ տեսնելն է, որին ես լծված եմ»,-հայտարարել է նա:

Հարցին,, թե  դիտարկում են արդյոք  առաջիկա ընտրություններին վարչապետ Նիկոլ Փաշինյանին աջակցելու հարցը, Սեֆիլյանը կրկնել է, որ մասնակցության ձեւաչափն առաջիկայում պետք է քննարկեն եւ ավելացրել է . «Նոր չէ, որ  հայտարարում ենք՝ աջակցել ենք շարժմանը, վարչապետին ընտրություններից հետո շնորհավորել ենք, հիմա էլ շարունակում ենք»:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ