«Շիրակը» ու ևս 7 ակումբ հեռացվեցին ՀՖՖ-ից
Սեւանի «Հարսնաքար» հանգստի համալիրում այսօր մեկնարկած Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի 16-րդ համաժողովում քննարկման է դրվել «Շիրակ», «Միկա», «Ուլիս», «Արմավիր», «Ֆուրման Աբրահամյան», «Հայ-Արի», «Էսթեղլալ Կոտայք», «Զվարթնոց ՀԱՈւ» ֆուտբոլային ակումբների հեռացումը ՀՖՖ անդամությունից:
Ժողովի մասնակից անդամները (24 անդամ) միաձայն կողմ քվեարկեցին նշված ակումբների անդամությունից զրկելուն:
ՀՖՖ-ին անդամագրվել են 12 նոր կազմակերպություններ:
ՀՖՖ Նախագահի ընտրությունները տեղի կունենան 2019 թ. փետրվարին: