25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ի՞նչ կա «Ֆլեշ»-ի Բարսեղի տակ. Իրատես

Վերջին օրերին որոշ լրատվամիջոցներ, ամենայն հավանականությամբ, իրենց տերերի համար ցանկա­լին որպես կատարված փաստ ներկայացնելով, իրա­կանությանը չհամապատասխանող տեղեկություններ են հրապարակում հայտնի գործարար, «Ֆլեշ» ՍՊԸ-ի հիմնադիր-նւսխագահ Բարսեղ Բեգլարյանի ընկերու­թյան առնչությամբ:

Մասնավորապես, ըստ այդ ԶԼՄ-ների տարածած տեղեկությունների, Բարսեղ Բեգլարյանի ընկերության տնօրենին իբր հունիսի 27-ին «բերման են ենթարկել», վերջինս էլ իրեն ուղղված բոլոր հարցերին պատասխա­նել է. «Ես ոչինչ չգիտեմ, ինձ ոնց ասել են, այդպես էլ արել եմ, էլ հարցեր մի տվեք»:

Իրականությունը պարզելու նպատակով թերթը դիմեց «Ֆլեշ» ՍՊԸ-ի գործադիր տնօրեն Յաշա Խաչատրյանի փաստաբան, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Կրոմվել Գրիգորյանին ու նախ փորձեց պարզել, թե հիշյալ ընկերության գործադիր տնօրենին (նրա պաշտոնը ոչ թե տնօրեն է, այլ գործադիր տնօրեն) հունիսի 27-ին կամ, թեկուզ, դրանից առաջ որևէ իրավապահ մարմին բերման ենթարկե՞լ է ընդհանրապես:

«Ոչ, ընկերության գործադիր տնօրենին ինչպես հունիսի 27-ին, այնպես էլ դրանից առաջ որևէ իրավա­պահ մարմին բերման չի ենթարկել,- փաստեց Կրոմվել Գրիգորյանն ու շարունակեց,- ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժինը Յաշա Խաչատրյանին հունիսի 23- ին հրավիրել է որպես վկա, մենք միասին ենք գնա­ցել»:

Փաստաբանը միանշանակ հերքեց նաև մամուլում երեկ հրապարակված այն տեղեկությունը, որ հար­ցաքննության ընթացքում ընկերության տնօրենը քննի­չին ասել է, թե ինքը ոչինչ չգիտի, իրեն ինչպես ասել են, այդպես էլ արել է, և խնդրել է հարցեր չտալ:

Ի պատասխան մյուս հարցի, թե Յաշա Խաչատր­յանին վերոնշյալ քննչական բաժինն ի՞նչ գործով է հրավիրել որպես վկա, Կրոմվել Գրիգորյանն ասաց. «Մեկ այլ ընկերությունում’ «Ֆլեշ Մոտորսում», երկուսուկես տարի առաջ տեղի ունեցած մի միջադեպի գործով»:

Տեղեկանալով վերոնշյալին, բնականաբար, հարց առաջացավ՝ իսկ գուցե «Ֆլեշ Մոտորս» ՍՊԸ-ի գլխա­վոր տնօրենի՞ն են իրավապահ մարմինները բերման ենթարկել, գուցե նա՞ է ասել «Ես ոչինչ չգիտեմ, ինձ ոնց ասել են, այդպես էլ արել եմ, էլ հարցեր մի տվեք», այ­սինքն՝ լրատվամիջոցը պարզապես շփոթել է «Ֆլեշ Մո­տորս»-ի գլխավոր տնօրենին «Ֆլեշ» ընկերության գոր­ծադիր տնօրենի հետ: Սակայն, ինչպես պարզվեց թերթի աղբյուրներից, իրավապահները հունիսի 27-ին կամ դրանից առաջ «Ֆլեշ Մոտորս»-ի տնօրենին ևս բերման չեն ենթարկել:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ