24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

“Լեւոնի տակ մտնողը չեն”. ազատամարտիկները պարզաբանում են պահանջում /վիդեո/

Հետախույզ վետերանների միությունում այսօր կայացավ մի շարք ազատամարտիկների և հրամանատարների խորհրդի նիստ: Ազատամարտիկները դեմ են մարտի 1-ին ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանի կողմից պահեստազորի փոխգնդապետ, ազատամարտիկ Խաչիկ Ավետիսյանի ելույթը ներկայացնելու ձեւաչափին: Նրանք գտնում են, որ չի կարող բոլոր ազատամարտիկների անունից ներկայանալ մեկ մարդ:

“Արցախի ազատամարտիկների անունից խոսվելա, բոլոր ԶԼՄ-ները ցույց են տվել ինտերնետը լեփ-լեցունա, որ Մանուկյան Արամը հայտարարեց՝ ազատամարտիկներն էլ ընդեղ կանգնած էին, գիտենք անունները, Խաչիկն էր Ավետիսյան և այլն… որ ԱԺ ընդդիմություն կոչված 4 կուսակցությունները և ազատամարտիկները այդ պահին միացան իրանց:

Ում անունից է տվյալ հայտարարությունը արվել՝ ազատամարտիկները տեղյակ չեն: Ում թույլտվությամբ բոլոր ազատամարտիկներին մտցրին Լևոն Տեր Պետրոսյանի ցուցակի մեջ, որը հայամետ չի”,-նշում է Լևոն Պողոսյանը:

”Մենք Լեւոնի տակ մտնողը չենք”,-դժգոհում են ազատամարտիկները:

Ազատամարտիկները գնացին ռազմադաշտային հրամանատարական խորհուրդ՝ պատասխան ստանալու և բացատրություն պահանջելու համար:Henaran.am-ի թղթակցին թույլ չտվեցին նկարահանումներ անել՝ պատճառաբանելով, որ իրենց մոտ խորհրդի նիստ է և այն չի լուսաբանվում:

Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ