25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ընտրակարգը պետք է լինի ամբողջովին համամասնական՝ փակ ցուցակներով

Ընտրական օրենսգրքում փոփոխությունների վարչապետին առընթեր հանձնաժողովը երկրորդ նիստում կարևոր որոշումներ է կայացրել նոր ընտրակարգի անցնելու և կուսակցությունների ու դաշինքների համար խորհրդարան անցնելու անցողիկ շեմի վերաբերյալ:Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հանձնաժողովի նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը տեղեկացրեց, որ հանձնաժողովը ընտրակարգի և խորհրդարան անցնելու շեմի մասին երկու էական որոշում է ընդունել։

«Հանձնաժողովն ամրագրել է, որ ընտրակարգը պետք է լինի ամբողջովին համամասնական՝ փակ ցուցակներով։ Խորհրդարան անցնելու շեմը կուսակցությունների և դաշինքների համար  իջեցվելու է 1%-ով»,- նշեց Արարատ Միզոյանը։

Առաջին փոպվարչապետը ռեյտինգային ընտրակարգը վերացնելու համար հստակ փաստարկներ նշեց, որոնք քննարկվել են նիստի ընթացքում։

«Ռեյտինգային ընտրակարգի լավ կիրառումն այս պահին Հայաստանում իրականացնելը հնարավոր չէ։  Ընտրակարգի ֆիքսումն առավելագույնս ընտրությունները քաղաքականացնելու նպատակ ունի, ինչպես նաև կանայք ավելի շատ հնարավորություն կստանան ԱԺ-ում մանդատ ստանալու, քանի որ ռեյտինգային ընտրակարգի դեպքում մեծամասամբ տղամարդիկ են անցողիկ շեմը հաղթահարում»,- ասաց Արարատ Միրզոյանը։

Օրակարգի մյուս հարցերին հանձնաժողովի անդամները անդրադառնալ չեն հասցրել ու դրանք կքննարկեն հաջորդ նիստին։

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ