28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Կառավարությունում կայացել է FREDA հիմնադրամի հերթական նիստը

Վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի (FREDA) հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը:

  Օրակարգի շրջանակում քննարկվել եւ հաստատվել են FREDA հիմնադրամի 2014թ. բյուջեի նախագիծը, պահպանման ծախսերի նախահաշիվը, տարեկան աշխատանքային ծրագիրը եւ հաստիքացուցակը:  Նշվել է, որ 2014 թ. բյուջեի նախագիծը կազմվել է հիմնադրամի եկամուտների եւ ծախսերի հիման վրա, ընդ որում՝ 2013 թ. եկամուտները շուրջ 200 մլն դրամով գերազանցել են պահպանման ծախսերը: Հիմնադրամի կողմից ֆինանսավորվում է 12 ընկերություն, ներդրումների ընդհանուր ծավալը կազմում է շուրջ 2 մլրդ 92 մլն ՀՀ դրամ: Նիստում արծարծվել է նաեւ կառույցի 2013 թ. ֆինանսատնտեսական գործունեության անկախ աուդիտ իրականացնող ընկերության ընտրության հարցը: Վարչապետը հանձնարարել է աուդիտորական կազմակերպության ընտրության մրցույթ հայտարարել եւ արդյունքները ներկայացնել խորհրդին:

Մեկ այլ հարցով հոգաբարձուների խորհուրդն ի գիտություն է ընդունել FREDA-ի Ներդրումային կոմիտեի մոնիթորինգի հաշվետվությունը` հիմնադրամի կողմից ֆինանսավորված ընկերությունների կորպորատիվ կառավարման համակարգի եւ ֆինանսական վիճակի վերաբերյալ: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ