Քաղաքացին է որոշում՝ ով է ղեկավարելու երկիրը, համայնքը եւ ընդհանրապես
Մենք ուզում ենք օրենքի երկիր ունենալ, եւ երիտասարդը, ով պատրաստված է պետք է այս միջավայրում ինքնադրսեւորման հնարավորություն ունենա:Այդ մասին այսօր՝ հունիսի 28-ին, լրագրողների հետ զրույցում ասաց տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը, պատասխանելով հարցին, թե ինչու են միայն երիտասարդներ նշանակվում տեղեկան ինքնակառարման մարմինների ղեկավար:
«Նախ մեր կուսակիցները երիտասարդ են, միջին տարիքը 30-ի սահմաններում, բացի այդ ինչ փորձի մասին է խոսքը: Այն փորձը, որ նախկին պաշտոնյաներն ունեցել են մեզ այդ փորձը պետք չէ»,- ասաց նա:
Հարցին՝ ինչով է պայմանավորված որ ալիքի պես շարունակվում է տարբեր քաղաքներում քաղաքապետերի հրաժարականի պահանջը, Պապիկյանն ասաց. «Հանրապետական քաղաքապետերից ազատվելու խնդիր չունենք, ի սկզբանե դրա մասին խոսել ենք, մեր օրակարգում նման հարց դրված չէ, բայց եթե տվյալ քաղաքի կամ գյուղի բնակիչները ցանկություն չունեն, որ իրենց ղեկավարի տեղական ինքնակառավարման մարմնի այդ ղեկավարը, ապա պետք է հաշվի նստեն համայնքի բնակչի հետ, որովհետեւ Հայաստանում այլեւս գերակա օրենքը քաղաքացու կամքը հարգելն է: Քաղաքացին է որոշում՝ ով է ղեկավարելու երկիրը, համայնքը եւ ընդհանրապես, Հայաստանում իշխանությունը պատկանում է ժողովրդին»:
Նա նաեւ հավելեց, որ գործադիրն այդ գործընթացին չի միջամտում: «Ի սկզբանե ասել ենք, որ օրակարգում նման հարց չունենք, բայց քաղաքացիների կամքը պետք է հարգենք»::