Կոչ ենք անում մեր զավակներին հունիսի 30-ին ուխտավորությամբ լինել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Խստորեն դատապարտում ենք «Նոր Հայաստան նոր Հայրապետ» կոչված շարժմանը և նրա կազմակերպիչների կողմից Առքելահիմն մեր Սուրբ Եկեղեցու միասնականության դեմ պառակտիչ իրենց գործունեությունը: Այնպես, ինչպես, որ մեր Եկեղեցին է ԱՆՍԱՍԱՆ, այդպեսել ԱՆՍԱՍԱՆ է Լուսաոչի ԳԱՀՆ ու նրա ԳԱՀԱԿԱԼԸ: Մտահոգ ստեղծված իրավիճակով՝ մենք չենք պատրաստվում այլևս լռությամբ հետևել իրենք իրենց միակ «ճշմարիտ քրիստոնեա» համարող կեղծ բարեպաշտների այս մոլորեցնող շարժման կողմից տարատեսակ կեղծիքների ու զրպարտությունների տարածմանը մեր ժողովրդի կյանքում:
Կոչ ենք անում մեր զավակներին հունիսի 30-ին ուխտավորությամբ լինել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ աղոթելու մեր Եկեղեցու պայծառության ու մեր ժողովրդի բարօրության համար և մեր որդիական հավատարմությունը ուխտը վերահաստատելու Նորին Սուրբ Օծություն Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց ազգընտիր Հայրապետին:
Զարեհ քահանա Աշուրյան