Ոչ ինքնամեղադրանքին
Ձեզ պաշտպանող Հավիտենական Զենքեր կան: «Ներքևում հավիտենական զենքեր կան»: Այս խոստումը նրանց համար է, ովքեր երկրավոր կյանքից վեր բարձրանալով` կամենում են ավելի վեր սավառնել. հասնել Երկնքի Արքայությանը:
Պետք չէ զգալ բեռը ձեր ձախորդությունների: Առաջ քայլեք հավատով. ամպերը պիտի հեռանան, և պիտի լուսավորվի ճանապարհը, ամեն քայլափոխի` ճանապարհը պակաս քարքարոտ կդառնա արդեն: Ուրեմն վազեք, որ հասնեք: Պարզ պարտականությունների բարեխիղճ կատարումը հաջողություն կբերի ձեր բոլոր գործերին:
Ես երբեք մեղադրանքի խոսքեր չեմ ասել նրանց, ում բժշկել եմ: Այն մարդը, որն իր մեղքով քայքայել էր իր ֆիզիկական մարմինը, բժշկվեց այս խոսքով. «Որդյակ, մեղքերդ ներված են քեզ»:Սամարացի կինը ջրհորի մոտ իրար չխառնվեց, երբ ասացի. «Հինգ մարդ ես ունեցել, և այն մեկը, որ հիմա ունես, քո ամուսինը չէ»: Շնության մեջ բռնված կնոջը ասացի. «Ես էլ քեզ չեմ դատապարտում, գնա և այլևս մեղք մի գործիր»: Իրեն չասացի, որ իր մեղքի տրտմության բեռը կրի…:
Հիշիր, որ այս երեքն են մնում. Հավատը, Հույսը և Սերը. Հավատքը Իմ հանդեպ ձեր ունեցած կեցվածքն է: Սերը` ձեր ընկերների հանդեպ: Իսկ Հույսը` հաջողության հասնելու համար` ձեր անձի հանդեպ ունեցած վստահությունն է:
«Աստծո կանչ»-ը գրքից