20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Զրո հանդուրժողականություն քաղաքական կոռուպցիայի հանդեպ

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի հունիսի 27-ի լիագումար նիստում, որը մեծամասամբ ընթացել է «Ադրբեջանական լվացքատան», Ադրբեջանում համակարգային կաշառակերության առկայության եւ դրա դեմ պայքարի շուրջ քննարկումներով, ՀՀ Աժ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության ղեկավար Արմեն Աշոտյանը հանդես է եկել քաղաքական կոռուպցիայի հետեւանքների ու դրանց դեմ պայքարին առնչվող ելույթով:

Իր խոսքում հանձնաժողովի նախագահը կարեւորել է կոռուպցիոն ռիսկերի թափանցիկ ու համապարփակ հետաքննությունը թե՛ միջազգային եւ թե՛ ազգային մակարդակներում՝ ցանկացած քաղաքական կոռուպցիայի ու կաշառակերության հանդեպ զրո հանդուրժողականության ցուցաբերմամբ:

Արմեն Աշոտյանը կոչ է արել Եվրոպական խորհրդարանին եւ Արեւելյան գործընկերության երկրներին համապատասխան միջոցներ ձեռնարկել իրենց երկրների այն քաղաքական գործիչների նկատմամբ, որոնց անունները ոչ թափանցիկ եւ կոռուպցիոն գործարքների հետ կապված հիշատակվում են միջազգային զեկույցներում, իսկ Եվրոպական խորհրդարանի քաղաքական խմբերին՝ զտել իրենց քաղաքական կուսակցությունների շարքերը կոռումպացված տարրերից՝ պահպանելու եվրոպական քաղաքական կուսակցությունների էթիկական բնույթն ու կերպարը:

Հանձնաժողովի նախագահը կարեւորել է կոնկրետ գործուն մեխանիզմների ներդրումը, մասնավորապես էթիկայի հարցերով հանձնաժողովների ստեղծումը՝ միջազգային խորհրդարանական վեհաժողովներում կոռուպցիոն գործարքների բացառման եւ քաղաքական առումով էթիկական վարքագծի ապահովման համար: 

 

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ