14 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Այդպիսի վերաբերմունքը հարիր չէ հերոսին։ Այդպիսի մարդը չի կարող հերոս լինել

Հնարավոր չէ, որ Սեյրան Սարոյանը տեղյակ չլիներ Մանվել Գրիգորյանի կատարած ապօրինությունների մասին, հակառակ պարագայում՝ նրա ընկերը չէ: Այս մասին այսօր՝ հունիսի 27-ին «Ազատություն» ռադիոկայանի «Ֆեյսբուքյան ասուլիսի» ժամանակ հայտարարել է Մոնթե Մելքոնյանի կինը՝ Սեդա Մելքոնյանը։

«Անձամբ ինձ համար դժվար է հավատալ, որ Սեյրան Սարոյանը կարող էր տեղյակ չլինել: Կամ գուցե պարոն Սարոյանը չի ճանաչում իր ընկերոջը»,- նշել է նա:

Անդրադառնալով ԱԱԾ-ի կողմից Մանվել Գրիգորյանի առանձնատներում հայտնաբերածին՝ Սեդա Մելքոնյանն ասել է՝ առաջինը, որ զգացել է՝ զայրույթն էր. «Այդպիսի վերաբերմունքը հարիր չէ հերոսին։ Այդպիսի մարդը չի կարող հերոս լինել»։

Միաժամանակ, Սեդա Մելքոնյանը շեշտել է, որ մինչ այս դեպքն էլ Մանվել Գրիգորյանն իր համար հերոս չի եղել, քանի որ «մարդկանցից Մանվել Գրիգորյանի անունը դրական առումով չի լսել»:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ