25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ես իմ կյանքն եմ դրել, իմ առողջությունը, ո՞նց եք դուք իմ անունը փոխում, հլը շշկռվե՛ք իմ անունը փոխեք

ԵԿՄ վարչության անդամ Ռոմիկ Մխիթարյանը այսօր  ասաց, որ ԵԿՄ-ն պետք է ապաքաղաքական կառույց լինի, սխալ է հայտարարել, թե ԵԿՄ-ն սատարելու է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը կամ որեւէ այլ քաղաքական ուժի: Իրենք անհատապես կընտրեն ում ուզում են, իսկ կառույցի անունից որեւէ մեկն իրավունք չունի խոսել:

Հիշեցնենք, որ նման տեսակետ, որ ՔՊ-ին են ընտրելու, հայտնել էր ԵԿՄ փոխնախագահ Համլետ Հայրապետյանը:  «Արաբո» հատուկ նշանակության ջոկատի հետախուզության հրամանատար Մկրտիչ Թադեւոսյանն ասաց. «Էդ նույն փոխնախագահը ամբողջ օրը էնտեղ նստած է եղել, ինքը ամեն ինչից տեղյակ է ու հիմա ինքն ասում է՝ ապե, ես ոչ մի բանից խաբար չեմ՝ ի՞նչ տուշոնկա, ի՞նչ պահեստ, ի՞նչ վզից ժնջիլ կապած մարդ, ի՞նչ դիակ, ի՞նչ ոսկոր»:

Ռոմիկ Մխիթարյանն ասաց, որ ով տեղյակ է, դրա համար գործում են համապատասխան մարմիններ, նրանք միանշանակ պատասխան են տալու. «Եթե չէ՝ իմ ու քո դեմն ա պատասխան տալու»: Մկրտիչ Թադեւոսյանը հակադարձեց. «Ինձ պետք չի, որ ինքը էթա ԿԳԲ-ի պադվալներում պատասխան տա: Պրյամո նայում ա մարդկանց երեսին ու սուտ ա խոսում, ինձ ու քեզ չպիտի՛ խաբի, ախպե՛ր, ում ուզում ա, թող էթա խաբի»:

Կոռնիձորի ջոկատի հրամանատար Արա Խուդավերդյանն էլ ասաց. «Մինչեւ էսօր չե՞ն խաբել, խաբել են ու շարունակում են խաբել»: Իսկ բանախոսների միջեւ բանավեճը սկսվեց այն հարցից, թե ԵԿՄ-ի անունը պե՞տք է փոխել: Մկրտիչ Թադեւոսյանն ասաց, որ ԵԿՄ-ի անունը ոչ մի դեր չի խաղում, ուզում է՝ թող լինի ՄՄԿ, ՊՊՇ, ԽՄԿ, ամբողջ դերը խաղում են կռված տղերքը:

Ռոմիկ Մխիթարյանը հակադարձեց. «Սրանից մեկ ամիս առաջ Երկրապահը բոլորը սիրում ու պաշտում էին, վերջիվերջո, երկրապահն արել է իր ծառայությունը, որը անհերքելի է, չէ՞: Մենք սահման ենք պահել, մենք զոհվել ենք, մենք վիրավորվել ենք, մենք հաշմանդամ ենք դառել, էդ ամեն ինչը դրվեց մի կողմ, հիմա նույնիսկ անո՞ւնն են փոխում: Է հա, որ անունը պիտի փոխվի, հազար հատ կառույց կա, մեկնումեկը դրեք միավորվեք»:

Արա Խուդավերդյանն ասաց, որ եթե ինքը ընտրվեց ԵԿՄ նախագահ, նաեւ անվանափոխելու են. «Նաեւ պետությունից պահանջելու եմ, որ այն գումարները, որը հատկացրել է առ այսօր, չանի դա: Մյուս ՀԿ-ների պես ԵԿՄ-ն կարողանա իր գումարը գտնել, տեսնեն՝ քանի՞ օլիգարխ կռիվ կտա ԵԿՄ աթոռների համար»: Ռոմիկ Մխիթարյանը կոշտ արձագանքեց՝ «Վաղը կռիվ եղավ՝ էլի մենք ենք գնալու, էս ի՞նչ անվան մասին է խոսքը: Ես երկրապահ եմ, որպես երկրապահ ընդդիմադիր դաշտում էլ եմ եղել, ամեն ինչ էլ արել եմ, իմ կյանքը դրել եմ, իմ առողջությունը դրել եմ, իմ ընտանիքը վտանգել եմ, էսօրվա դրությամբ միլիոններով վարկերի տակ ճռռում եմ, ո՞նց եք դուք իմ անունը փոխում, հլը շշկռվե՛ք իմ անունը փոխեք»:

Ըստ նրա, եթե մի կառույցի ղեկավարը գող է եղել, չի նշանակում, որ այդ կառույցի անունը պետք է փոխել. «Դե բերեք Հայաստանի անունն էլ փոխենք: 30 տարի Հայաստանի ղեկավարությունը թալանել ա, քանդել ա, ավիրել ա էս երկիրը, բերեք վերացնենք Հայաստանի Հանրապետությունը՝ նույն պրինցիպով…»,-ասաց նա ու լքեց մամուլի սրահը: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ