10 հազար դրամի պահածո գողացած կնոջը, որն ուզում էր երեխաներին կերակրեր, ու գեներալ Մանվելին, որն արկղերով տուշոնկա էր պահում իրենց տանը՝ նույն պատի՞ժը
Երեկվանից մամուլն ու համացանցը ողողված է 10.000 դրամ գողության համար 4 երեխայի մորը 5 տարվա ազատազրկման դատապարտելու մասին հրապարակումներով: Սոցիալապես ծանր պայմաններում ապրող, առողջական խնդիրներ ունեցող այս կինը բնակվում է Սիսիանում, երեխաներից երեքն անչափահաս են:
Հաղորդավար Արմեն Դուլյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ենթադրենք դատարանն ի վերջո այդ տուշոնկաների համար որոշեց 5 տարի տալ գեներալին … Բա 10 հազար դրամի պահածո գողացած կնոջը, որն ուզում էր երեխաներին կերակրեր, ու գեներալ Մանվելին, որն արկղերով տուշոնկա էր պահում իրենց տանը՝ նույն պատի՞ժը՝ 5 տարի… Պարզվում է, որ այդ դատավորը՝ Մանուշակ Պետրոսյանը, որը 20 դոլարի ապրանք գողացած կնոջը հինգ տարվա ազատազրկման է դատապարտել… Ուշադրություն. Երկրապահ կամավորականների միության վարչության անդամ է»: