28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Կառավարության ավտոպարկի ամենաթանկարժեք եւ ծախսատար ամենագնացները՝ փոխվարչապետներին. Հրապարակ

Նիկոլ Փաշինյանի կառավարության անդրանիկ նիստում առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը հնչեղ հայտարարություն արեց՝ իր գրասենյակին հատկացված 5 մեքենաներից երեքից ինքը հրաժարվել է, փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էլ հրաժարվել է իր գրասենյակին հատկացված 4 մեքենաներից երկուսից: Սա, իհարկե, հասարակության կող­մից ընկալվեց բյուջեի խնայողության տեսանկյունից ու արժանացավ ծափահարությունների: Փոխարենը՝ քննադատությունների արժանացավ դրան հաջորդած մեր այն հոդվածը, որ ՀՀ երեք փոխվարչապետները, այդ թվում՝ Արարատ Միրզոյանը, մեքենա­ների կրճատմանը զուգահեռ ընտրել են, իրականում, կառավարության ավտոպարկի ամենաթանկարժեք ու ծախսատար մեքենաները: Օրի­նակ՝ Միրզոյանն իր համար որպես ծառայողական մեքենա ընտրել է նախկինում Վաչե Գաբրիելյանին և Արմեն Գևորգյանին սպասարկած Toyota Land Cruiser 200 աժդահա ամենագնացը:

Ավինյանը՝ կրկին թա­նկարժեք ու բարձր դասի Mercedes S-Class ներկայացուցչական սեդանը, իսկ ԲՀԿ-ի քվոտայով նշանակված փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին էլ սպասարկում է նախկինում վարչապետներին սպասարկած BMW 750 Li կրկին թանկարժեք ներկայա­ցուցչական սեդանը: 

Միրզոյանի և Ավինյանի գրասենյակներում այդ­պես էլ չգտնվեց կոմպետենտ մեկը, որը մեզ կբացատրեր, թե ինչու են փոխվարչապետներն ընտրել հենց այդ մեքենաները, որոնք կառավա­րության ավտոպարկի ամենաշքեղ ու թանկարժեք մեքենաներն են: Ինչով են այս մեքենաները տեղավորվում բյուջեի միջոցների տնտեսման իրենց որդեգրած քաղաքականության մեջ: Մհեր Գրիգորյանի գրասենյակում դեռևս որևէ մեկը չի հայտնվել, որ կաշխատի մամուլի հետ: Կառավարությունում էլ չգտնվեց կոմպետենտ մեկը, որը մեզ ներկայացներ այն մեքենաները, որոնցից հրաժարվել են փոխվարչապետները: Բոլորն ուղղոր­դում էին աշխատակազմի ղեկավար էդուարդ Աղաջանյանի մոտ, ում հետ կապի դուրս գալը մեծ ջանքեր պա­հանջեց, բայց ստացվեց:

Աղաջանյանը նախ սկզբում մեզնից տեղեկացավ, թե Միրզոյա­նը կառավարության նիստում ինչ հայտարարություն է արել և քանի մեքենայից է հրաժարվել: Նա գիտեր, թե երեքն է եղել, երկուսից է հրաժար­վել, մինչդեռ Միրզոյանը հինգից երե­քից հրաժարվելու մասին է ասել: «Էդ պարոն Միրզոյանն ա հայտարա­րել… երևի ավելի ճիշտ կլինի իրենից հարցնել: Աշխատակազմի ղեկավարը որոշումներ է կայացնում, թե քանի ավտոմեքենա ում պետք է հասնի՝ հիմնվելով նաև նախկին փորձերի վրա:

Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

 

 

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ