24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Էրդողանը Հայաստանի հարցում անդրդվելի է

«Առաջիկայում հայ-թուրքական հարաբերություններում ոչ մի լուրջ փոփոխություններ պետք չէ սպասել»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց թուրքագետ Գևորգ Պետրոսյանը՝ անդրադառնալով օրեր առաջ Թուրքիայում տեղի ունեցած նախագահական ընտրություննրին: 

«Թուրքիայում սկսվում են հետընտրական գործընթացներ և Հայաստան-Թուրքիա հարաբերությունները և հայկական հարցը թուրքական օրակարգում այս պահին առաջնահերթություն չէ»,-նշեց նա և հավելեց, որ որոշակի ժամանակ է պետք՝ առկա լուրջ խնդիրենրը լուծելուց հետո ավելի լայն մտածելու և գործելու համար:

Հարցին՝ ի՞նչ դիրքորոշում պետք է ունենա Հայաստանը այս հարցում, թուրքագետը պատասխանեց, որ հիմա Հայաստանում էլ արտահերթ ընտրությունների սպասման մթնոլորտ է, և պետք է երկուստեք ավելի հաստատուն հիմքեր լինեն երկու երկրների միջև հարաբերությունների հետագա զարգացման մենարկի մասին խոսելու համար: «Էրդողանը Հայաստան-Թուրքիա հարաբերութուններում ունեցած իր դիրքորոշման մեջ անդրդվելի է, և այս առումով փոփոխությունների սպասել չի կարելի»,-ընդգծեց Պետրոսյանը:

Թուրքագետը նկատեց նաև, որ մենք խոսում ենք միայն  այս երկու երկրների միջև եղած քաղաքական հարաբերութուններից, բայց Հայաստանի  և Թուրքիայի միջև  կան նաև տնտեսական և մշակութային հարաբերություններ,  որոնք զարգանում են:

Հիշեցնենք, որ հունիսի 24-ին  Թուրքիայում կայացան երկրի նախագահի և խորհրդարանի արտահերթ ընտրությունները, որի արդյունքում  ձայների մեծամասնությամբ  հաղթող է հայտարարվել Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Նա հավաքել է ձայների մոտ 53 տոկոսը, իսկ նրա «Արդարություն և զարգացում» կուսակցությունը խորհրդարանում շարունակում է մեծամասնություն պահպանել: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ