Ստալինն անձամբ գրում էր «Պռավդա» թերթի համար, բայց ստորագրության փոխարեն գրում էր խմբագրության անունից

Կա տարածված մոլորություն, որ 1937 թվականի ռեպրեսիաներն իրականացվում էին նախկին իշխանությունների դեմ: Իրականում 1937 թվականը Հոկտեմբերյան հեղափոխությունից 20 տարի անց էր, և գլխավոր թիրախը նախկին իմպերիալիստական փտած իշխանությունները չէին, որոնք այդ ժամանակ նույնիսկ չկային: 1937 թվականը հակահեղափոխական տարրերի անվան տակ ներքին չիստկան էր: Ձերբակալվում, գնդակահարվում և աքսորվում էին ոչ թե նախկին իշխանության ներկայացուցիչները, այլ հեղափոխության անմիջական ու ակտիվ մասնակիցները, ովքեր արդեն այս կամ այն պատճառով ձեռնտու չէին Ստալինին: Իրավապահ մարմինների վարկանիշը շատ բարձր էր, իսկ «Պռավդա» թերթը մինչև 50-ականներ համարվում էր տեղեկատվության ամենավստահելի ու սիրված աղբյուրը: Ի դեպ, Ստալինն անձամբ գրում էր «Պռավդա» թերթի համար, բայց ստորագրության փոխարեն գրում էր խմբագրության անունից: Մինչև մեր օրերը հասած խմբագրական հոդվածի կոնցեպցիայի հիմնադիրը Ստալինն է:
Նարեկ Մալյան