25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Կա զոհ, և պատիժը կրող էլ անպայման պետք է լինի

Ես չեմ կարող գնահատել Սասնա Ծռերի արարքը, բայց չեմ էլ կարող քննադատել այն: Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱՍԱԼԱ-ի մարտիկ Վազգեն Սիսլյանը,  պատասխանելով հարցին՝ արդյո՞ք ճիշտ է համարում Սասնա Ծռերի անդամների  ազատ արձակումը:

«Ես միանշանակ չեմ արդարացնում Սասնա Ծռերի արածը: Զենք կարելի է օգտագործել, երբ այլևս խաղաղ միջոցները չեն աշխատում: Ես միշտ էլ ասել եմ, որ նման պարագայում մեղավորը միշտ պետությունն է, որ նման դեպքերի առիթ է տալիս, ուրեմն ինչ-որ խնդիր կա, որ մարդիկ այդ քայլին դիմեցին»,-նշեց նա:

Սիսլյանի խոսքով՝ գաղտնիք չէ, որ այդ գործողությունները կազմակերպողներից շատերը հենց իր ընկերներն են, բայց կա զոհ, և պատիժը կրող էլ անպայման պետք է լինի:

Ըստ նրա՝ չնայած  գործողությանը մասնակից շատ բանտարկյալներ արդեն ազատության մեջ են,  բայց նրանց վրա այդ մեղադրանքը այնուամենայնիվ կա:

Մեր հարցին՝ ի՞նչ կարծիք ունի Մանվել Գրիգորյանի հետ կապված վերջին աղմկահարույց բացահայտման մասին, Սիսլյանը ասաց. «Այդքանը տեսնելուց հետո ինչպե՞ս դրական արտահայտվեմ Մանվել Գրիգորյանի մասին: Բոլորի համար պարզ է, թե նա ինչպիսի մարդ է: Որոշները փորձում են արդարացնել նրան, բայց ես արդարացում չեմ գտնում» :

Նրա խոսքով՝ եթե կռված մարդը հերոսի կոչում եւ համբավ ունի, դա չի նշանակում, թե նա անձեռնմխելի է եւ ուզածն անելու իրավունք ունի. «Սեֆիլյանն էլ է հերոս: Շատերն են հերոսներ, բայց նրանք բանտեր տեսան: Խոսքը նաեւ Սամվել Բաբայանին է վերաբերում»,-շեշտեց նա:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ