Նախկին իշխանությունների համար այլեւս երբեք լավ չի լինելու. Փաշինյան
Նախկին կոռուպմացված իշխանությունների համար այլեւս երբեք լավ չի լինելու։ Այս մասին հունիսի 25-ին, Facebook-ի ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, թե այս հաղթանակը մենք ոչ մեկին չենք զիջի։
Անդրադառնալով այն գնահատականներին, թե ժամանակն աշխատում է ՀՀԿ-ի օգտին, Նիկոլ Փաշինյանն ասաց. «Դեռեւս ամիսներ առաջ, դեռ այն ժամանակ, երբ վարչապետության առաջին քվեարկության ժամանակ ՀՀԿ-ն չքվեարկեց իմ օգտին, ես հայտարարեցի, որ ՀՀԿ-ն ըստ էության ինքնաոչնչացվեց»։
Նա նշեց, որ քաղաքական իրավիճակը պետք է սթափ գնահատել. «Իհարկե, որոշակի մարդկանց դուր է գալիս հույսով ապրել, թե «հեսա» լավ կլինի… լավ լինելու է, իհարկե, բայց Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար եւ նախկին կոռուպմացված իշխանությունների համար այլեւս երբեք լավ չի լինելու։ Սրանում կարող եք վստահ լինել»,- ամփոփեց ՀՀ վարչապետը։