02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Շարունակական

Այսօր առավոտյան բուռն աշխատանքային քննարկում է տեղի ունեցել Արևելյան գործընկերության երկրների պատվիրակությունների մասնակցությամբ։

Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի պատվիրակությունները քննարկել են քաղաքական, տնտեսական, սոցիալական և էներգետիկ ոլորտներին վերաբերող զեկույցները։

Արևելյան գործընկերության երկրների պատվիրակություններն իրենց պատրաստակամությունն են հայտնել սատարելու իմ կողմից հեղինակած և Հայաստանի պատվիրակության կողմից ներկայացված ԲԱՆԱՁԵՎԸ՝ Հայաստան֊ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացումը հնարավորինս արագացնելու մասին։  Այդ բանաձևին իր աջակցությունն է հայտնել նաև Եվրոպական ժողովրդական կուսակցության խմբակցությունը։

Այսօր երեկոյան տեղի կունենան նաև չորս հանձնաժողովների նիստերը, իսկ Պլենար նիստը և հիմնական քվեարկությունները՝ վաղը։

Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունը շարունակում է աշխատել միասնական և ողջ ներուժով։ Այս մասին տեղեկացրել է ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը: 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ