08 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Հույս կա

Հարգելի գործընկերներ, այսօր մեկնարկել է ԵԽԽՎ ամառային նստաշրջանը: Նստաշրջանի ընթացքում սպասվում են որոշ հետաքրքիր զարգացումներ, որոնց մասին կտեղեկացնեմ պարբերաբար:

Դրանցից առաջինը ԵԺԿ խմբում տեղի ունեցող զարգացումներն են: Այս պահին այստեղ է ԵԺԿ խմբի նախագահ Ժոզեֆ Դոլը:

Անցյալ նստաշրջանին կոռուպցիոն հանձնաժողովի զեկույցից հետո ԵԽԽՎ-ում ԵԺԿ նախագահ Չեզարե Պրեդան հրաժարական տվեց: Այս նստաշրջանի ընթացքում, սակայն, խմբի ղեկավարի ընտրություն չի լինի: Խմբի բյուրոն, որի անդամ եմ նաև ես, որոշել է հետաձգել խմբի ղեկավարի ընտրությունը մինչև աշնանային նստաշրջան: Պատճառը վերջին երկու տարվա ընթացքում խմբում առկա մթնոլոտը և տարաձայնություններն են: Այս հետաձգումը հնարավորություն կտա ավելի հանգիստ նախապատրաստվելու ընտրություններին և վերականգնելու խմբի միասնականությունը:

Խմբի բյուրոյի նիստն ավելի կառուցողական էր, քան երբևէ… Դա հույս է ներշնչում, որ ԵԺԿ կկարողանա մաքրել Ադրբեջանի կողմից իր վզին փաթաթված կոռուպցիայի խարանը, քանդել անհանդուրժողականության պատը, վերացնել բաժանարար գծերն ու դառնալ միասնական, ազդեցիկ, ինչպես նախկինում էր:

Ֆեյսբուքյան հանրագրում գրաել է ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը : 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ