04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Ադրբեջանը միշտ պատրաստ է պատերազմի

Ադրբեջանի հարցերով փորձագետ Տարոն Հովհաննիսյանի խոսքով մենք պետք է գիտակցենք, որ պատերազմը երբեք էլ չի վերջացել և մենք Ադրբեջանի հետ թե քարոզչական, թե տնտեսական պատերազմի մեջ ենք դեռ: Այս մասին նա ասաց այսօր «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

«Ադրբեջանի և մեր միջև կա մարտավարությունների տարբերություն: Մեր գերխնդիրը եղածը պահպանելն է, իսկ իրենց առջև դրված է ավելի ագրեսիվ խնդիր՝ նոր տարածքներ գրավելը»,-ասաց նա և հավելեց, որ հարմար իրավիճակի դեպքում Ադրբեջանը կդիմի գործողությունների:

Հովհաննիսյանի խոսքով ՝ Ադրբեջանը երկար ժամանակ ունեցել  է տարբեր հարաբերություններ նախորդ իշխանությունների հետ, և հիմա, քանի որ ծանոթ չեն նոր իշխանություններին, փորձելու են պահել ագրեսիվ ֆոնը:

Հայաստանի Ազատագրման Հայ Գաղտնի բանակի՝ ԱՍԱԼԱ-ի ազատամարտիկ, «Վան» գործողության հրամանատար Վազգեն Սիսիլյանն էլ ասաց, որ  Ադրբեջանը միշտ պատրաստ է պատերազմի:

Վերջին շրջանում ադրբեջանական զինուժի կուտակումներին անդրադառնալով, Սիսիլյանն ասաց, որ դրանք միշտ էլ եղել են. «Ես չեմ կարծում, որ մեր կողմից անպատասխան կմնա ադրբեջանական որևէ վտանգավոր շարժում: Ես չեմ հասկանում, երբ ասում են, թե զինվորը զոհվեց խաղաղ պայմաններում, ի՞նչ խաղաղ պայման, եթե նա զոհվել է խրամատի մեջ»,-ասաց նա և հավելեց, որ Ադրբեջանից ոչ մի լավ բան չի կարելի սպասել;

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ