08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

ԱԱԾ-ն հերքում է

ԱԱԾ մամուլի քարտուղար Սամսոն Գալստյանն՝ անդրադառնալով տեղեկատվությանը, թե «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի հիմնադիր նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Գաբրիել Ջեմբերջիի (Ջեմբերջյան) տանը խուզարկություններ են անցկացվում, հերքեց այն, ասելով, որ տեղեկությունն իրանականությանը չի համապատասխանում:

Հիշեցնենք, ո ր, «Հրապարակ»-ը, հղում անելով իր աղբյուրներին գրել էր այդ մասին և նշել. «Գաբրիել Ջեմբերջիի տանը արված խուզարկությունը, հավանաբար, կապված է «Երևան» հիմնադրամի գործի հետ։ Քանի որ «Երևան» հիմնադրամը «Փյունիկ»-ի միջոցով բազմաթիվ ծրագրեր է իրագործել, ֆինանսատնտեսական համագործակցություններ են եղել»:

Մասնավորապես՝ «Երեւան» հիմնադրամից «Փյունիկին» 2017-ին փոխանցվել է 1 մլն 500 հազար դրամ՝ սիզամարգերի ստեղծում և ծաղկապատում իրականացնելու համար:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ