26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ում օգտին կաշխատի ժամանակը

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը կարծում է, որ արտահերթ ընտրություններից առաջ ժամանակն աշխատում է ՀՀԿ-ի օգտին:  «Նորընտիր կառավարությունը չի կարող այս կարճ ժամկետում այնպիսի  արդյունքների հասնել, որ  կարողանա իր կողմը գրավել ընտրողներին, էն խոստումները՝ աշխատավարձերի բարձրացում, թոշակների բարձրացում, կմնա օդի մեջ»,-կարծում է Ահարոն Ադիբեկյանը:

Նրա խոսքով, հայտարարվում է, թե Հայաստանը մի քանի միլիարդի պայմանագրային հեռանկար ունի, բայց ըստ սոցիոլոգի, դա ծաղրելի թիվ է. «Հայաստանին 150 միլիարդ է պետք , 2 միլիարդով ի ՞նչ հարց ես լուծելու: Միամիտը կամ անգրագետը կասի՝ 2 միլիարդ է գալիս, տեսեք, ինչ կանեն»,-նկատում է սոցիոլոգը:

Սահմանադրագետ Վարդան Այվազյանն էլ էհամամիտ,  որ այս պահին  ժամանակը Հանրապետականի օգտին է: Նրա խոսքով, որքան  երկար ձգվի ժամանակը, ոգեւորված  հանրությունն այնդքան տեսնելու է, որ իր կենսամակարդակում դրական տեղաշարժեր չեն գրանցվում: «Սրանով էր պահմանավորված նաեւ այն տեսակետը, որ իրավական տեսանկյանունից այս գործընթացը հեղափոխություն անվանել չի կարելի, որովհետեւ , եթե մենք համարենք հեղափոխություն, ապա  այստեղ պետք է հասարակական-տնտեսական ֆորմացիա փոխվի եւ փոխվի  պետական կառավարման կարգը»,-նշում է սահմանադրագետը՝ հավելելով, որ հիմա Հայաստանն ունի նոր  ղեկավարներ, որոնք  աշխատում են նույն Սահմանադրության եւ նույն իրավական համակարգի պայմաններում:

Վարդան Այվազյանի խոսքով, բնակչության սոցիալական  վիճակում էական տեղաշարժ արձանագրելու համար պետք է կառավարման համակարգը  փոխվ:  «Եթե մենք ուզում ենք ունենալ բնակչության կենսամակարդակի աճ, գոնե սկզբնական փուլում մեր երկրում օլիգարխիայի ինստիտուտ չպետք է լինի»,-ընդգծում է Վարդան Այվազյանը:

Իսկ վերլուծաբան Աղասի Ենոքյանի խոսքով,  դժվար է ասել, թե ընտրություններից առաջ ժամանակն ում օգտի   կաշխատի, բայց միանշանակ է, որ այն Հանրապետականի օգտին չի աշխատում: «Մենք տեսնում ենք, թե ինչ է կատարվում  ՀՀԿ-ի հետ, տեսնում ենք , թե ինչպես են բացահայտվում  նրա անդամները, որպես  տարբեր կրիմինալ շոուների հերոսներ, տեսնում ենք, թե  ինչպես են ՀՀԿ անդամները դուրս գալիս եւ կուսակցությունից եւ ֆրակցիայից»,-նշում է  Աղասի Ենոքյանը՝ հավելելով, թե այս ամենը շատ լավ հասկանում է նաեւ Հանրապետականը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ