08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Ինչու է Հայաստանը շտապում

՛՛Ի՞նչ է նշանակում շտապել, մենք ընտրել ենք որոշակի մոդել ու անում ենք այն, ինչ հնարավոր է, հնարավորինս արագ, բայց ոչ ի վնաս որակի՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ ի պատասխան հարցի, թե ինչու է Հայաստանը շտապում Մաքսային միությանն անդամակցելու հարցում: Քոչարյանը հավելեց, որ հայաստանյան աշխատանքային խմբերը, որոնք բանակցում են ՄՄ երկրների հետ, աշխատում ենք ամբողջ թափով, շաբաթը մեկ վարչապետը հրավիրում է բոլոր խմբերի ղեկավարներին, ու վերջիններս հաշվետվություն են տալիս:

Էկոնոմիայի փոխնախարար Կարինե Մինասյանն էլ շեշտեց, որ նման հարցեր ոչ միայն լրագրողների մոտ են առաջանում: Նրա խոսքով՝ Հայաստանը կարողանում է այդպես արագ գնալ, քանի որ արդեն անցել է շատ լուրջ ճանապարհ մինչև սեպտերմբերի երեքին արված հայտարարությունը: ՛՛Մենք վեց տարի է՝ ռեֆորմ ենք անում այս ոլորտներում, որոնք հնարավորություն են տալիս առանց լուրջ փոփոխությունների միանալ Մաքսային միությանը՛՛,-նկատեց փոխնախարարը:

Բանախոսները կարծում են, որ Հայաստանը պետք է մնա նվաճած նիշի վրա, իսկ մնացած անդաները պիտի հասնեն նրան: 

ԱԳ փոխնախարարի խոսքով` մինչև ապրիլի կեսը ՄՄ-ին անդամակցության առնչությամբ բոլոր աշխատանքները կատարված կլինեն, դրանից հետո կկազմվի պայմանագիրն ու կներկայացվի Ազգային ժողովին: 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ