21 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Երկիրը՝ երկիր չի, թե՞ ես վատ քաղաքացի եմ

Երևանի ավագանու “Բարև Երևան” խմբակցության անդամ Դավիթ Սանադարյանը այսօր ֆեյսբուքում այսպիսի գրառում է արել.

“Երբ Հայաստանի Հանրապետության վերաբերյալ բարձր ձայնով արտաբերում եք՝ “երկիրը երկիր չի” անիմաստ նախադասությունը, հենց նույն պահին, նույն բարձրությամբ հայելու առաջ արտասանեք՝ “ես վատ քաղաքացի եմ” ավելի տեղին նախադասությունը, որպեսզի վերականգնեք ձեր կողմից խեղված արդարությունը…

Երբ սրտացավ չեք, երբ քաղաքացու ձեր պարտքը փաթաթում եք, հողի վզին, դուք զրկվում եք մեր երկրի՝ Հայաստանի հանրապետության քաղաքացի լինելուց…

Քենեդին մի թևավոր խոսք է ասել, որը բոլոր պետությունների քաղաքացիները պետք է դաջեն իրենց մտքում.

“Մի հարցրու թե ինչ է արել երկիրը քո համար, այլ ասա թե դու ինչ կարող ես անել քո երկրի համար…..”

Իհարկե մտածող մարդիկ հասկացան, որ երկիր ասվածը ժամանակավորապես երկիրը բռնազավթած իշխանություններին չի վերաբերվում…”,-գրել է Սանասարյանը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ