Մանվել Գրիգորյանին ԱԱԾ-ում խոշտանգում են. փաստաբան /տեսանյութ/
ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի փաստաբան Լեւոն Բաղդասարյանն այսօր հայտարարել է, թե իր պաշտպանյալն ԱԱԾ մեկուսարանում խոշտանգման է ենթարկվում:
«Պետական լիազոր մարմիններն առանց քննության առնելու անձի հիվանդությունները վերցրել են նրան արգելանքի տակ, որը միջազգային իրավանորմով դասվում է պետության կողմից կատարվող անմարդկային ծանր հանցագործությունների թվին եւ կոչվում է անձի խոշտանգումՆա հայտարարել է, թե Մանվել Գրիգորյանի շուրջ ձեւավորված քաղաքական եւ հասարակական մթնոլորտը չի կարող նպաստել գործի արդար եւ օբյեկտիվ քննությանը»,-հայտարարել է փաստաբանը:
Լեւոն Բաղդասարյանն ասել է, թե չունի հատուկ գիտելիքներ, որն մանրամասն հիվանդությունների անուններ ասի, բայց վստահ է, կարծում է եւ համոզված է, որ այն հիվանդությունները, որով տառապում է Մանվել Գրիգորյնաը, ուղղակի բավարար է, որ անձը կալանքի հետ կապված որոշակի խնդիրներ ունենա. «Դա քաղցկեղի եւ շաքարային դիաբետի որոշակի աստիճանն է»:
Նա ասել է, թե Մանվել Գրիգորյանի շուրջ ձեւավորված քաղաքական եւ հասարակական մթնոլորտը չի կարող նպաստել գործի արդար եւ օբյեկտիվ քննությանը:
«Երբ օդում առկախում են ենթադրյալ հանցագործություն կատարած անձի նկատմամբ հաշվեհարդար տեսնել, վերացնել, ցեղը ջնջել, դա արդարադատություն չէ, այլ ինքնադատաստան: Եթե Մանվել Գրիգորյանը կատարել է իրեն վերագրված զազրելի արարքը, ապա այո, նա պետք է կրի իր արժանի պատիժը, բայց մինչ այդ պետք է բացառել ցանկացած միջամտություն»,–հայտարարել է Լեւոն Բաղդասարյանը:
Նշենք, որ ԵԿՄ նախագահ, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանը կալանավորված է, նա մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք պահելու եւ առանձնապես խոշոր չափի յուրացում կատարելու մեջ: