25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Գործընկերները ծանր խոսակցություն են ունեցել Փաշինյանի հետ. Փաստ

Թերթի ունեցած հավաստի տվյալներով, օրերս ծանր խոսակցություն է եղել վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Աժ «Ելք» խմբակցության պատգամավոր­ներ, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նա­խագահ էդմոն Մարուքյանի և «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի միջև: Հիմնական թեման եղել է դաշինքի հետագայի, ինչ­պես նաև արտահերթ ընտրություններին մասնակ­ցելու ձևաչւսփի հարցերը:

Մարուքյանն ու Սարգսյանը, մասնավորաբար, նշել են, որ Փաշինյանը անընդհատ նեղացնում է գործընկերներին’ թե «Լու­սավոր Հայաստանին», թե’ «Հանրապետություն» կուսակցությանը: Նրանք վարչապետին զգուշացրել են, որ վերջնարդյունքում կարող է մենակ մնալ (եթե, իհարկե, հենց դա չէ նրա ցանկությունը), իսկ այդ պարագայում որքան էլ հասարակության որո­շակի զանգվածի աջակցությունը լինի, միայն ՔՊ- ով իշխանություն ձևավորել արտահերթ ընտրու­թյուններից հետո հազիվ թե հաջողվի:

Թերթի աղբյուրների համաձայն, եռյակը կոմպրոմիսի է եկել մի շարք հարցերի շուրջ: Որպես առաջին քայլ, վարչապետը չի ստորագրել Մանե Թանդիլյանի հրաժարականի դիմումը: Հետագայի համար պայ­մանավորվել են կարևորագույն նշանակության հարցերի շուրջ որոշումներից առաջ խորհրդակցել գործընկեր ուժերի հետ:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ