Իմ կամքով ամեն բան հանձնել եմ
ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանը, ով երեկ տեղափոխվել էր Ազգային անվտանգության ծառայություն, երեկ երեկոյան ազատ է արձակվել: Այգեկի գյուղապետ Վարուժան Աբրահամյանի խոսքով՝ երեկ Մովսիսյանը մասնակցել է համագյուղացիներից մեկի հոգեհանգստին:
Վերջինիս ազատման լուրը ճշտելու համար, Henaran.am-ի թղթակիցը կապ է հաստատել Առաքել Մովսիսյանի հետ, նա հաստատեց իր ազատ լինելու մասին լուրը:
Մեր հարցին՝ ինչ էր պատահել երեկ և ինչու էին նրան տարել ԱԱԾ-ը վերջինս պատասխանեց. «Նորից եմ ասում, օրինական ճանապարհով ամեն ինչ ստուգել են, իմ կամքով ամեն բան հանձնել եմ ԱԱԾ-ին, ոնց որ պետք էր: Հիմա ազատ եմ»:
Մովսիսյանը ասաց նաև, որ ԱԱԾ-ն իր գործը շատ պրոֆեսիոնալ է կատարել, իսկ թե ինչ է հանձնել ԱԱԾ-ին նախկին պատագամավորը թողեց գաղտնի:
Հիշեցնենք, որ երեկ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանը տեղափոխվել է Ազգային անվտանգության ծառայություն: Այգեկ գյուղում գտնվող՝ Առաքել Մովսիսյանի առանձնատանը կատարված խուզարկությունից հետո նա բերման էր ենթարկվել: