Լրտեսներն այստեղ վխտում են. հետախույզ
«Գոնե լրտեսներով զբաղվեն, ստեղծեն մի հակակոռուպցիոն բաժին, ԱԱԾ-ն հետախուզությունով զբաղվելու փոխարեն՝ կոռուպցիոներներին է բռնում։ Լրտեսներն այստեղ վխտում են, իսկ մեր ԱԱԾ-ն զբաղված է լակոտ-լուկուտներին ձերբակալելով, ո՞նց կարելի է նման բան անել, թող լրտեսներով զբաղվեն»,-նման տեսակետ հայտնեց կենտրոնական հրամանատարության հետախույզ, դիվերսիոն հատուկ նշանակության ջոկատի հիմնադիր հրամանատար Վովա Վարդանովը՝ նշելով, որ կոռուպցիայի դեմ պայքարը կարող է համակարգել այդ նպատակով ստեղծված կառույցը: