Նրանք պակա՞ս սրբապիղծ են. Առավոտ
Վախենամ, որ իմ տեսակետը դարձյալ ընդհանուր «թրենդի» մեջ չի լինի, բայց ինձ այնքան էլ գեղեցիկ չի թվում՝ ինքնահաստատվել ու փորձել միավորներ հավաքել արդեն իսկ կալանավորված գեներալին «քլնգելով»՝ այն դեպքում, երբ նա հաստատ ստանալու է իր արդարացի պատիժը: Այդբան «դուխով» եք, խոսեք նրանց մասին, ովբեր «թամբի վրա» են: Անցած տարվա մարտի 29-ին «Առավոտը» հոդված էր հրապարակել այն մասին, թե ինչպես ԴԱՀԿ-ն, ի դեմս իր աշխատակից Գագիկ Սախոյանի, չորս տարի շարունակ չէր կատարում դատարանի որոշումը, մինչեւ որ այն կազմակերպությունը, որը քաղաքացուն պետք է վճարեր 59,6 մլն դրամ՝ «Գապբնակշինը», սնանկ ճանաչվեց եւ վճարելուց խույս տվեց: Բնականաբար, որեւէ պետական մարմին մեր հրապարակմանը որեւէ ձետվ չարձագանքեց:
Չեմ կարծում, որ ԴԱՀԿ-ն «ձրի» էր խուսափում դատարանի որոշումը կատարելուց, չեմ կարծում, որ Սախոյանը դա անում էր մենակ, եւ չեմ կարծում, որ դա միակ եւ ամենախոշոր գործն է: Բայց ԴԱՀԿ նախկին պետն այժմ խրոխտ օրենսդիր է եւ հաստատ կողմ է քվեարկել գեներալ Մանվելին կալանավորելուն: Լավ է՝ բոցավառ ճաոեր չի արտասանել: Եվ ընդհանրապես՝ կասկածելի ծագում ունեցող եւ օֆշորներում հայտնված տասնյակ միլիոնավոր դոլարներով քանի՞ արկղ շոգեխաշած միս կարելի է գնել:
Էմոցիոնալ առումով, իհարկե, զինվորներին ուղղված երեխաների նամակներով արկղերը գողանալը մեծագույն շոկ եւ ցասում է առաջացնում: Բայց այն պաշտոնյան, որն, օրինակ, այլ անվան տակ շահել է իր իսկ հայտարարած տենդերը եւ, ուտելով հարկատուների գումարները, «օբյեկտիվ պատճառներով» չի կատարել մրցույթի պայմանները, այդ պաշտոնյան պակա՞ս սրբապիղծ է: Այն գումարները, որոնք նա կերել է, մեր երեխաների գումարները չե՞ն: Օրինակ՝ Հյուսիս-Հարավ ճանապարհը չկառուցելը չի՞ հարվածում մեր պետությանը, այդ թվում՝ բանակին:
Ի դեպ, բանակը, որպես պետության ամենախոշոր շահառու, պետք է ստուգվի ամենամանրակրկիտ ձեւով: Գեներալ Մանվելին հիմա հեշտ է «քլնգել», իսկ Հայկազ Բաղմանյանի՞ն: Իսկ Յուրի Խաչատուրովի՞ն, որն այժմ բարձրաստիճան միջազգային պաշտոնյա է: Իսկ մնացա՞ծ գեներալներին: Որպես սկիզբ՝ Մանվելն էլ վատ չէ, բայց հասարակությունն արագ շարունակություն է ուզում:
…Երեկ մետրոյում մի անծանոթ կին կողքս նստեց եւ հարցնում էր՝ «բա Շմայսին ե՞րբ են տանելու»:
Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: