30 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

”Նիկոլի տոնը շիկացրեց իրավիճակը”…տանկերն ավելի շուտ էին բերել

Մարտի 1-ի գործով լուծարված փաստահավաք խմբի անդամ Սեդա Սաֆարյանն այսօր քննարկման ժամանակ ասաց, որ երբ որոշ պաշտոնյաներ ասում են, որ ՀԱԿ նախկին անդամ Նիկոլ Փաշինյանի տոնն էր նաև պատճառը, որ տեղի ունեցան ”մարտիմեկյան” դեպքերը: 

”Շատ պաշտոանյաներ ասել են Նիկոլի տոնը, խոսելը շիկացրել է  իրավիճակը, կային այդ կարգի մեղադրանքներ: Բայց սկզբից նայենք, թե ինչ է կատարվել. Նիկոլը ժամը երեքին սկսեց այդպես խոսել, իսկ ժամը մեկից տանկը արդեն եկել էր ու կանգնել, ինչու էր եկել, կամ քանի ժամ է տևել, մինչև եկել է”,-ասաց Սաֆարյանը:

”Իրավունքի և ազատության” կենտրոն ՀԿ ղեկավար Վարդան Հարությունյանն էլ հավելեց, որ չի ցանկանում Փաշինյանի պաշտպանությունն իր վրա վերցնել, սակայն բոլորը պետք է հասկանան, որ նա հրապարակային միջոցառման էր մասնակցում ու հանրահավաքային տոնով էր խոսում:

”Նա աշխատել է որպես միտինգավոր ու հնարավոր չէ դա բերել ու դնել կշեռքի մյուս նժարի վրա”:

Հարցին, թե ինչու ՀԱԿ-ը մեկ տարի առաջ դեմ էր Նիկոլ Փաշինյանի օրենսդրական նախաձեռնության, որ պետք է գումար հատկացվի ”մարտիմեկյան” զոհերի հարազատներին, ապա ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը պատասխանեց, որ իրենք ոչ թե նախագծին են դեմ եղել, այն այդ նախագծի համահեղինակներին: ”Նիկոլ Փաշինյանի տարբերակին չգնացինք, որովհետև դա արել էր Մարգոյի հետ, Հեղինի Բիշարյանի հետ, մենք հանցագործների թիմի անդամների հետ այդ նախաձեռնությունը չէին կարող գնալ, դա քաղաքական ուժերի խնդիրն է, որ թե նրանց խնդիրը: Կներեք, բայց մեյմունությունն ամենևին քաղաքական կամք չի, որով իրենք ուզում են ”մարտի մեկի” խնդիրը լուծել”,-ասաց Մանուկյանը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ