04 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Դումանյանը պահանջեց

Երևանի քաղաքապետարանի և մարզերի առողջապահության վարչության պետերի, ինչպես նաև Երևանի խոշոր բժշկական կենտրոնների ղեկավարների հետ ՀՀ առողջապահության նախարարությունում այսօր քննարկվեցին  Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ մարտի 8-ից ապրիլի 7-ը նախարարի հրամանով կանանց առողջության պահպանման միամսյակի կազմակերպչական հարցեր։

ՀՀ առողջապահության նախարարի  տեղակալ Վահան Պողոսյանը ներկայացրեց, որ միամսյակի ընթացքում մարզեր կմեկնեն Երևանի այն բժշկական կազմակերպությունների մասնագետները, որոնք նախարարի հրամանով արդեն իսկ կցված են այդ մարզերին և երկար ժամանակ համագործակցում են։  Բազմապրոֆիլ հիվանդանոցների նեղ մասնագետների հետ մարզեր կմեկնեն նաև ուռուցքաբաններ և ակնաբույժներ։ Իսկ Հայ-ամերիկյան առողջության կենտրոնը միամսյակի ընթացքում մարզային այցեր կկազմակերպի առանձին ժամանակացույցով։

Մանրամասն ներկայացվեցին  գործընթացը սահուն կազմակերպելու մեխանիզմերը, քննարկվեցին  կազմակերպական հարցեր։

“Մենք ձեզ հետ միասին ամեն ինչ պետք է անենք, որ լայնածավալ այս ակցիան ինքնանպատակ չլինի։ Բոլորից խնդրում ու պահանջում եմ, որ գործին ամենայն պատասխանատվությամբ ու հոգածությամբ մոտենաք։ Խոսքը մեր մայրերի, քույրերի, աղջիկների առողջությանն է վերաբերում։ Տարվա ընթացքում մենք նման ակցիաներ էլի կկազմակերպենք ` մեր բնակչության առողջական վիճակի մասին առավել ստույգ տեղեկություն իմանալու և նրանց մոտ  ժամանակին բժշկին դիմելու վարքագիծ ձևավորելու նպատակով։ Ես վստահ եմ, որ բոլորդ տեղերում այնքան նվիրված ու համակարգված կաշխատեք, որ ոչ մի կին դժգոհ չմնա”,-ասաց Դերենիկ Դումանյանը։

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ