24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

ՀՀԿ-ն պատրաստ է քննարկել. ԸՕ բարեփոխման շուրջ քննարկումները մեկնարկում են

Հանրապետականը պատրաստ է Ընտրական օրենսգրքի քննարկումների համար ստեղծված աշխատանքային խմբի գործունեության շրջանակում քննարկել ցանկացած հարց, որը  կարող  նպաստել ընտրական գործընթացի բարելամվմանը: Henaran.am -ի հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: Նրա խոսքով, աշխատանքային հանձնախումբ ստեղծելու առաջարկությանը Հանրապետականն առաջինն է համաձայնություն տվել:

Հիշեցնենք, որ այսօր ԱԺ խմբակցությունները համատեղ հայտարարություն են տարածեցին, որտեղ նշվում է, որ 4 խմբակցությունները պատրաստակամ են սկսել քննարկումներ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների շուրջ, ձեւավորել աշխատանքային խումբ` յուրաքանչյուր խմբակցությունը ներկայացնող քաղաքական ուժից երեքական ներկայացուցիչ ձեւաչափով:  Աշխատանքային խումբը կհամագործակցի կառավարության աշխատանքային խմբի լիազոր ներկայացուցիչների հետ (երեք ներկայացուցիչ):  Հանրապետական խմբակցության կողմից աշխատանքային խմբի անդամներն են  Արփինե Հովհաննիսյանը, Դավիթ Հարությունյանը եւ Վիգեն Սարգսյանը:

«Կառավարության առաջարկությունը եղել է հետեւյալը, որ Ընտրական օրենսգիրքը մշակվելու եւ քննարկվելու է Ազգային Ժողովում եւ աշխատանքային խումբը պետք է ստեղծվի օրենսդիր մարմնում ներկայացված քաղաքական ուժերից »,-Henaran.am –ին ասաց  Վահրամ Բաղդասարյանը:  ՀՀԿ խմբակցության ղեկավարի փոխանցմամբ, պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ աշխատանքային խմբի ստեղծումից հետո պետք է սկվի նրա գործունեության ճանապարհային քարտեզի մշակումը:

«Այն կընթանա հետեւյալ ուղղություններով՝ քննարկումներ արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ, քննարկումներ հասարակական կազմակերպությունների հետ, քննարկումներ դեսպանությունների ներկայացուցիչների, Հայաստանում ներկայացված միջազգային կառույցների հետ, խորհրդարանական լսումների կազմակերպում, ամփոփում, քաղաքական կոնսենսուս, որից հետո պետք է դիմենք Վենետիկի հանձնաժողովին, ԵԱՀԿ  ԺՀՄԻԳ-ին, որպեսզի նրանք իրենց ժամանակացույցը կազմեն եւ ինչպես նախորդ անգամ ԸՕ փոփոխությունների ժամանակ, հանդիպումներ ունենան առանձին քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ»,-մանրամասնեց Վահրամ Բաղդասարյանը:

Միայն այս գործընթացից ու քննարկումներից հետո, նրա խոսքով, կարող է ձեւավորվել քաղաքական կոնսենսուս եւ ներկայացվել ԸՕ փոփոխությունները: Հանրապետականը ժամկետների հարցում չի շտապում: Վահրամ Բաղդասարյանի խոսքով, խորհրդարանի կողմից ԸՕ ընդունումից հետո հարկավոր կլինի մոտ մեկ տարի ժամկետ, որպեսզի քաղաքական ուժերը հնարավորություն ունենան պատրաստվել ընտրություններին:

«Իհարկե, խոսվում է արտահերթ ընտրությունների մասին, բայց մենք այդ խնդիրը չենք համարում առաջնահերթ: Մենք խնդիրը դնում ենք ԸՕ բարելավման վրա», –Henaran.am-ի հետ զրույցում ընդգծեց ՀՀԿ խմբակցության ղեկավարը:

Անդրադառնալով հարցին, թե որ ուղղություններով է Հանրապետականն ակնկալում  ԸՕ բարելավում, Վահրամ Բաղդասարայնն ասաց,  որ պատրաստ են քննարկել ցանկացած առաջարկություն:  «Դա կլինի ռեյտինգային համակարգի,  նույնականացման քարտերի հետ կապված, որը նախորդ քննարկումների ժամանակ էլ դրված էր, պարզապես ժամանակի եւ ֆինանսական աղբյուրների հետ կապված  մենք չէինք տեղավորվում մնչեւ վերջ, այդ իսկ պատճառով դրան չանդրադարձանք, կլինի մատնահետքերի խնդիրը, ինչու չէ նաեւ սահմանը հատողների եւ վերադարձողների հետ կապված:  Այսինքն, այն բոլոր խոչընդորտները, որոնք կարող են ավելի բարելավել 2017 թվականի ընտրությունների արդյունքները, մենք պատրաստ ենք քննարկել»,-Henaran.am-ի հետ զրույցում եզրափակեց Վահրամ Բաղդասարյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ