25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Համայնքապետերի կողմից կոռուպցիոն հանցագործությունների փաստերով քննվող 71 քրեական գործով վերականգնվել է պետությանը պատճառված 25.5մլն դրամի վնաս

ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության վերահսկողության ներքո քննչական մարմինների վարույթում համայնքապետերի կողմից պաշտոնեական դիրքի չարաշահումների, պաշտոնեական կեղծիքների, պաշտոնեական դիրքն օգտագործելով հափշտակություններ կատարելու, կաշառք ստանալու և այլ հանցագործությունների վերաբերյալ քննվում է 71 քրեական գործ:

 Նշված քրեական գործերից 23-ով քրեական հետապնդում է հարուցվել 23 համայնքապետի նկատմամբ: Ընդհանուր 71 քրեական գործով պետությանը պատճառված վնասը կազմում է 74.437.600 ՀՀ դրամ, որից ներկա դրությամբ նախաքննության ընթացքում վերականգնվել է 25.560.000 ՀՀ դրամը:

 Վերը նշված գործերը հիմնականում քննվում են համայնքապետերի կողմից համայնքապետարանում կամ դրա կազմակերպություններում ձևական աշխատակիցներ գրանցելու, նրանց անվան տակ աշխատավարձեր դուրս գրելու և յուրացնելու, պետական ծրագրերի շրջանակներում գյուղացիներին արտոնյալ պայմաններով սերմեր կամ պարարտանյութ տրամադրելու գործընթացում պաշտոնեական դիրքի օգտագործմամբ յուրացումներ կատարելու, շինարարության կամ վերանորոգման գործընթացներում չարաշահումների, բնակիչներին սոցիալական օգնություն տրամադրելու անվան տակ համայնքային միջոցների յուրացման, կեղծ աճուրդներ կազմակերպելու արդյունքում համայնքին պատկանող հողերը ակնհայտ ցածր գներով իրենց հարազատներին օտարելու, կաշառակերության և կոռուպցիոն այլ դրսևորումների վերաբերյալ:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ