Բարեւ ձեզ, վարչապե՞տն է խոսում (լուսանկար)
Քիչ առաջ հյուրընկալեցի 10-ամյա Անգելիկա Դերզյանին: Իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Պատմությունը հետեւյալն է. մի տասն օր առաջ հեռախոսիս զանգ եկավ, վերցրեցի, ասում է՝ բարեւ ձեզ, վարչապե՞տն է խոսում: Ասացի այո: Ասում է՝ ես 10-ամյա Անգելիկան եմ, ուզում եմ ձեզ հետ հանդիպել:
Ասացի, որ հարմար պահի ետ կզանգեմ եւ կհրավիրեմ: Այսօր մեր հանդիպումը կայացավ: Անգելիկան ինձ համար իր նկարած երկու նկար էր բերել, խաչ ու աղոթագիրք:
Իսկ ինձնից միայն մի խնդրանք ուներ. որ մեր զինվորները սոված չմնան, առողջ լինեն եւ առողջ տուն վերադառնան: Ես ասացի, որ ամեն ինչ կանեմ, որ հենց այդպես էլ լինի»,-գրել է Փաշինյանը: