07 Հունվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

ԱԱԽ քարտուղարը ընդունել է

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն այսօր ընդունել է իր հրավերով Երևանում գտնվող ՌԴ Տեխնիկական կանոնակարգման և չափագիտության դաշնային գործակալության (Ռոսստանդարտ) ղեկավար Գրիգորի Էլկինին, ով նաև ԱՊՀ անդամ երկրների ստանդարտիզացման հարցերով միջպետական խորհրդի նախագահն է:

Կողմերը քննարկել են ստանդարտացման և չափագիտության ոլորտում երկու երկրների համագործակցության խորացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ, անդրադարձել Մաքսային Միությանը Հայաստանի անդամակցության ճանապարհային քարտեզի իրականացմանը, տեղեկատվության փոխանակման մեխանիզմների ներդրման, ռազմական ստանդարտացման ոլորտում համագործակցությունը խորացնելու, Հայաստանում ժամանակակից սարքավորումներով հագեցած լաբորատորիաների ստեղծման, ինչպես նաև Հայաստանում որակի պետական մրցանակի շնորհման ինստիտուտի կիրարկման հարցերին:

Արթուր Բաղդասարյանն ու Գրիգորի Էլկինը կարևորել են ստանդարտացման և չափագիտության ոլորտներում հայ-ռուսական միջպետական պայմանագրեր կնքելու անհրաժեշտությունը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ ևս: 

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ