«Տաշիր»-ի քայլը
«Տաշիր» ընկերությունների խումբը հայտարարություն է տարածել էլեկտրաէներգիայի սակագնի փոխհատուցման վերաբերյալ։
«ՀՀ վարչապետ Ն. Փաշինյանի հետ քննարկումների արդյունքում «Տաշիր» ընկերությունների խումբը որոշում է կայացրել ս.թ. հուլիսի 1-ից սոցիալապես անապահով ընտանիքներին տրամադրել էլեկտրաէներգիայի սակագնի մասնակի փոխհատուցում` 1 կվտ/ժ-ի դիմաց 10 դրամի չափով՝ ամսական մինչև 250 կվտ/ժ ծախսից: Փոխհատուցումը կտրամադրվի «Տաշիր» ընկերությունների խմբի սեփական միջոցներից և կկազմի սոցիալապես անապահով ընտանիքների էլեկտրաէներգիայի ծախսի 25-ից 30 տոկոս:
Սոցիալապես անապահով խմբերին ցուցաբերվող աջակցությունը ընկերության սոցիալական ծրագրերի գերակա ուղղություններից է:
Ընդունված որոշումը դեռևս 2015-2016թթ. իրականացված ծրագրի տրամաբանական շարունակությունն է:
Հիշեցնենք, որ 2015թ. օգոստոս ամսից մինչև 2016թ. հուլիսը մինչեւ 250 կվտ/ժ էլեկտրաէներգիա սպառող յուրաքանչյուր բաժանորդի՝ ՀՀ կառավարության եւ «Տաշիր»-ի կողմից պարիտետային սկզբունքով փոխհատուցում է տրամադրվել ավելացված սակագնի չափով», – ասված է հայտարարությունում։