Հարգարժան ԱԱԾ, առանց երկակի ստանդարտների. Առավոտ
Լրագրողը հարցնում է պատգամավորներից՝ դուք իրավացիորեն դատափետում եք Մանվել Գրիգորյանին՝ իր քաղաթում եւ շրջակայքում ֆեոդալ զգալու համար, իսկ ձեր կուսակցական շեֆն արդյոք մեկ այլ քաղսսքում եւ դրա շրջակայքում նմանատիպ ֆեոդալ չի: Պատգամավորը պատասխանում է՝ «դուք պատվեր եք կատարում»՝ տհաճ հարցը «ցրելու» մոգական բանաձեւ է:
Բայց հասկանանք, որ տարբեր քաղաքներում եւ գյուղերում մեծ ու փոքր ֆեոդալները նախեւառաջ մեր ցածր իրավագիտակցության արդյունք են, եւ այնպես չէ, որ մի քանի օր ճանապարհ փակելով՝ Հայաստանի բոլոր բնակիչները դարձան քաղաքացի: Դա է պատճառը, որ մենք անհանդուրժող ենք ոչ թե ընդհանրապես ապօրինությունների, այլ միայն մեր «չսիրած» մարդկանց ապօրինությունների հանդեպ:
Այնպես որ, հարգարժան իրավապահներ, խուզարկեք ցանկացած մեծահարուստի դղյակ, կանգնեցրեք ցանկացած օլիգարխի ուղեկցեղ մեքենա՝ 100 տոկոսով վստահ եմ, որ դուք առնվազն կհայտնաբերեք ապօրինի զենք: Հնարավոր է նաեւ՝ շոգեխաշած միս:
Արամ Աբրահամյան