Հաջորդը՝ Տարոնն ու Ծառուկյանը. Հրապարակ
Որոշ տեղեկություններով՝ ԱԱԾ-ն Մանվել Գրիգորյանից հետո մտադիր է շարունակել «բացահայտումների» շարքը: Բնականաբար, այդ շղթայում հին ռեժիմի կարկառուններն են՝ Գագիկ Խաչատրյան, Տարոն Մարգարյան: Բայց, որոշ տեղեկություններով, իշխանությունը ներքին հարցում է արել ու պարզել, որ ՀՀԿ-ում քիչ թե շատ վարկանիշ վայելող անձը հենց Տարոն Մարգարյանն է, ուստի արտահերթ ընտրություններին ընդառաջ պետք է ՀՀԿ-ին զրկել իր վերջին հույսից՝ «գահընկեց» անել նաեւ Տարոնին:
Ի դեպ, տեղեկություններ կան, որ Գագիկ Ծառուկյանին համոզում են հրաժարվել հաջորդ ընտրություններին քաղաքական հավակնություններ դրսեւորելուց, հակառակ դեպքում ԱԱԾ-ն «կայցելի» նաեւ նրա «ամառանոցը»:
Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: