17 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՀԱԿ-ը իր գերեզմանն է փորում

Հայաստանի մարքսիստական կուսակցության առաջնորդ Դավիթ Հակոբյանի  համոզմամբ, Հայ ազգային կոնգրեսն իր գերեզմանն է փորում, եթե խորհրդարանում առաջարկում է  մարտի 1-ի հանձնաժողով ստեղծել:

“Ստալինն ասել է. “Եթե մի գործ ուզում ես վիժեցնել, ստեղծիր հանձնաժողով»: Հիմա եթե ՀՀՇ-ն, ես իրենց որպես ՀԱԿ չեմ ընդունում, հանձնաժողով ստեղծելու առաջարկ է անում, ապա իր գերեզմանն է փորում”,- ասել է նա՝ անդրադառնալով ՀԱԿ-ի` մարտի 1-ի հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությանը: Մարքսիստը նաեւ զարմացել է այն փաստից, որ խորհրդարանական  4 ոչ կոալիցիոն ուժերը միավորվել եւ համատեղ առաջարկներ են անում:

“Հայաստանում այսօր իրարամերժ ընդդիմություն է միայն “Ժառանգությունն” ու ՀԱԿ-ը, որովհետեւ նույն Րաֆֆի Հովհաննիսյանը ժամանակին չկանգնեց Լեւոն Տեր-Պետրոսյանի կողքին, իսկ ԲՀԿ-ից եւ ՀՅԴ-ից ի՞նչ ընդդիմություն: Իրենք հաստատ ընդդիմություն չեն, եւ եթե իշխանափոխության պահանջ դրվի, այս երկու կուսակցությունները չեն մասնակցի”,-ասաց նա:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ