21 Ապրիլի, Երկուշաբթի, 2025
KFC

Դոն Պիպոյին կալանավորելու որոշում կայացվեց

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը հենց նոր քրեական հեղինակություն Դոն Պիպոյին (Արթուր Ասատրյան) կալանավորելու որոշում կայացրեց:  Դոն Պիպոն չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը: 

Արթուր Ասատրյանին այսօր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ եւ 6-րդ կետերով («Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ, երեք անձի առեւանգումը») եւ 235-րդ հոդվածի 2-րդ մասով («Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հրազեն եւ ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելը եւ պահելը») նախատեսված հանցագործություն կատարելու համար: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ