Մանվել Գրիգորյանը կմնա անազատության մեջ
Կողմ 77, դեմ 3 ձայներով ԱԺ համաձայնություն տվեց նաեւ Մանվել Գրիգորյանին ազատությունից զրկելու գլխավոր դատախազի միջնորդությանը: Քվերկությանը մասնակցել է 82 պատգամավոր, անվավեր է ճանաչվել 2 քվեաթերթիկ: Հիշեցնենք, ավելի վաղ պատգամավորները 81 կողմ , 3 դեմ ձայներով համաձայնություն էին տվել պատգամավոր Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու միջնորդությանը: Երկու միջնորդությունները պատգամավորները քվեարկել են փակ, գաղտնի քվեարկությամբ: