25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Մեզ ասում էին ոչ ոք թող չվերցնի այս գործը (տեսանյութ)

Արցախի հերոս, «Երկրապահ կամավորականների միության» նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանը ցուցմունք է տվել այն մասին, որ իր պահեստներում հայտնաբերված ապրանքների հետ որեւէ առնչություն չունի եւ իր համար զարմանալի է այդ ապրանքների՝ իր տարածքներում հայտնաբերվելու փաստը: 

Մանվել Գրիգորյանի փաստաբաններից Արայիկ Ավալդյանն այսօր «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ Մանվել Գրիգորյանը թեեւ ասել է, որ այդ ապրանքների մասին տեղեկություններ չունի, բայց պատրաստ է օժանդակել քննությանը. «Եթե այդ ապրանքների մասին առկա են տեղեկություններ, օրինակ, Գրիգորյանի հարազատների մոտ, ապա նա պատրաստ է փաստաթուղթ կամ տեսանյութեր ներկայացնել նախաքննության մարմնին: Ինձ էլ որպես քաղաքացի հետաքրքրվում է դպրոցականների նվիրատվությունների շարժը, բայց չմոռանանք Մանվել Գրիգորյանի մատուցած ծառայությունները հայրենիքին»: 
Հարցին կա արդոք հանրային ճնշում փաստաբանների վրա, Գրիգորյանի մյուս դատապաշտպանը՝ Արսեն Մկրտչյանը ասաց, որ հանրային կարծիք ձևավորելով ոչնչի օգուտ չենք տալու. «Ցավոք սրտի որոշ մարդկանց ստացվեց հարային կարծիք ձևավորել և այդ հանրային կարծիքի ճնշումն է գործում մեզ վրա: Անգամ նեղ մասնագիտական խմբերում ասում էին ոչ ոք թող չվերցնի այս գործը»,-նշեց նա:

Անդրադառնալով Մանվել Գրիգորյանի պաշտպան Հրանտ Անանյանի՝ Գրիգորյանին պաշտպանել հրաժարվելուց, Մկրտչյանն ասաց, որ ոչ թե պաշտպանն է հրաժարվել, այլ հրաժարվել է վստահորդը:

Առավել մարամասն՝ տեսանյութում :

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ