Ես ո՞նց , ի՞նչ ձևի պետք ա շփվեմ իր հետ, էթամ ասեմ այ տուշոնկա…
Հանրապետական խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը կոչ է անում՝ ով ինչ գողացել է բանակից թող տանի սուս-փուս տա բանակին: Մանվել Գրիգորյանը բաց նամակում ասել էր, որ թող զրկվի անձեռնմխելիությունից և վերականգնելու է իր պատիվը, Սեյրան Սարոյանը նշեց. «Էլ ի՞նչ պատիվ, ինչա՞ հելնելու ասի: Էդ նամակների պատասխանը ոնցա՞ տալու:
Հիմա թող հելնի իրան ճղի եսիմ ինչեր ասի, էլ ինչ նշանակություն ունի: Ո՞ւմ մտքով կանցներ, որ էդ մարդը էտքան կցածրանա, կեթա երեխեքի տուշոնկեն կտանի,- ընդգծեց պատգամավորը: – Ես ո՞նց , ի՞նչ ձևի պետք ա շփվեմ իր հետ, էթամ ասեմ այ տուշոնկա…: Ես էտքան ցածր մարդ ե՞մ, տենց բան անելու համար ես իմ հորից էլ կհրաժարվեի »,-ասաց պատգամավորը՝ անդրադառնալով հարցին ՝ ինչպես է քվեարկելու ընկերոջը անձեռնմխելիությունից զրկելու մասին հարցին եւ արդյո՞ք ազատ արձակվելու կամ արդարացվելու դեպքում կշարունակի շփվել Գրիգորյանի հետ: