Ամրագրեք, որ բարեգործական կազմակերպության անունը չկապվի քաղաքական գործչի անվան հետ. ՀՅԴ
ԱԺ Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ Բարեգործուայն մասի օրինագծի քննարկմանը ԱԺ ՀՅԴ խմբակցությա պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը հետաքրքրվեց, թե արդյոք այս նախագիծն անդրադառնում է ընտրությունների նախօրեին բարեգործությունների խնդրին: Պատգամավորն առաջարկեց օրենքով արգելել, որ բարեգործական կազմակերպության անունը կապ ունենա քաղաքական գործչի անվան հետ: ամրագրել լուծմանը:
«Ամրագրեք, որ բարեգործությամբ զբաղվող կազմակերպության անունը չկապվի քաղաքական գործչի անվան հետ, կուսակցության անվան հետ, որ որեւէ շփոթմունք չառաջանա»,-առաջարկեց Արմենուհի Կյուրեղյանը: Հարցի զեկուցող Արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանն ասաց, որ առայժմ հրատապության կարգով լիազոր մարմնի խնդիրն են փորոձում լուծել:
Կառավարությունը օրինագիծը բերել է սահմանադրության պահանջով, նախկինում բարեգործության ոլորտը հատուկ հանձնաժողովի իրավասության տակ էր, նա էր որոշում այս կամ այն ծրագիրը բարեգործություն է, թե ոչ, եթե որոշեր, որ բարեգործություն է, ծրագիրը հարկային արտոնություն կստանար, հնարավորություն՝ նաեւ նախագահի պարգեւին հավակնելու եւ պետության աջակցությունն ստանալու: Հիմա այս արտոնությունների հարցը կառավարության սահմանած լիազոր մարմինը կլուծի, իսկ վարչապետի ստեղծած հանձնաժողովը զուտ խորհրդակացական գործառույթ կունենա: