20 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Սարգսյան-Ծառուկյան հանդիպումից

՛՛Ես, որպես լրագրող, շատ հարգում եմ լրատվամիջոցների գործունեությունը, բայց բարեկամաբար խորհուրդ կտայի ուղղորդված հրապարակումներին մեծ հավատ ու վստահություն չընծայել՛՛,-ԱԺ ճեպազրույցների ժամին նշեց ԲՀԿ խմբակցության քատուղար Նաիրա Զոհրաբյանը՝ մեկնաբանելով մամուլի հրապարակումը, թե վերջերս Ծաղկաձորում հանդիպել են նախագահ Սերժ Սարգսյանն ու ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:

Նշենք, որ ըստ ՛՛Հրապարակի՛՛՝ Ծաղկաձորում ձմեռային համահայկական խաղերի բացմանը մասնակցել են նաեւ Սերժ Սարգսյանն ու ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը։ 

Որոշ տեղեկություններով, Սերժ Սարգսյանն իրեն ոչ հատուկ կոշտ որակումներ է օգտագործել, սակայն ոչ թե ձմեռային խաղերի, այլ առաջիկայում սպասվելիք բողոքի ակցիաների եւ դրանց ԲՀԿ-ի մասնակցության մասով։

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ